Արցախցիները սովամահ են լինում, Երևանում երգուպար է, արթնանալ է պետք․ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Описание к видео Արցախցիները սովամահ են լինում, Երևանում երգուպար է, արթնանալ է պետք․ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ Հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին հատկապես Արցախի խնդրի շուրջ։ Մայր Աթոռը քանիցս հայտարարել է, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, մեր քույրերից ու եղբայրներից, քանի որ Արցախը մեր ազգի և ինքնության կարևորագույն մասերից մեկն է, այն անփոխարինելի է։ Ինչպես մեր մարմնի ցանկացած մաս է անփոխարինելի մեզ համար, որպեսզի գործենք իբրև առողջ օրգանիզմ, այնպես էլ Արցախն է։ Ինչպես ցանկացած մարզ, ցանկացած գյուղ, հայրենի հողի ցանկացած հատված է մեզ համար սուրբ, այնպես էլ Արցախը, առավել ևս, որ այն այս պահին գտնվում է դժվարին իրավիճակում։ 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Комментарии

Информация по комментариям в разработке