Logo video2dn
  • Сохранить видео с ютуба
  • Категории
    • Музыка
    • Кино и Анимация
    • Автомобили
    • Животные
    • Спорт
    • Путешествия
    • Игры
    • Люди и Блоги
    • Юмор
    • Развлечения
    • Новости и Политика
    • Howto и Стиль
    • Diy своими руками
    • Образование
    • Наука и Технологии
    • Некоммерческие Организации
  • О сайте

Скачать или смотреть Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը

  • ARTSAKHPRESS
  • 2017-01-12
  • 8979
Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը
  • ok logo

Скачать Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը бесплатно в качестве 4к (2к / 1080p)

У нас вы можете скачать бесплатно Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը или посмотреть видео с ютуба в максимальном доступном качестве.

Для скачивания выберите вариант из формы ниже:

  • Информация по загрузке:

Cкачать музыку Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը бесплатно в формате MP3:

Если иконки загрузки не отобразились, ПОЖАЛУЙСТА, НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если у вас возникли трудности с загрузкой, пожалуйста, свяжитесь с нами по контактам, указанным в нижней части страницы.
Спасибо за использование сервиса video2dn.com

Описание к видео Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը

Շահումյանի շրջանի Արսենավան տեղամասում ավարտին են մոտենում «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները. դրանց ընթացքին երեկ ծանոթացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Բակո Սահակյանին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կայանի հզորությանն ու կարևորությանը, նշել է, որ այն վերջին տարիներին կառուցվող ամենախոշոր հիդրոէլեկտրակայանն է, և որ ամենակարևորն է՝ այն կառուցվում է Շահումյանի շրջանում:

««Ջերմաջուր-1» ՀԷԿ-ի կառուցումն իրականացվեց օղակաձև բարձրավոլտ էլեկտրական գծերի կառուցման շնորհիվ: Այստեղ նախատեսվում է ևս մի քանի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում. դրանք նպաստելու են շրջանի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, ՀԷԿ-երի կառուցումն իրականացնող բոլոր ներդրողներն էլ մասնավոր անձինք են. կառավարությունն ընդամենն աջակցում է նրանց՝ ապահովելով աշխատանքն իրականացնելու համար բարենպաստ պայմաններ: Ներդրողներն Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից են: Ի դեպ, նշեմ, որ այս նախագծի առավելություններից մեկն էլ այն է, որ դրա շնորհիվ այստեղի ջրային, ճանապարհային ենթակառուցվածքները զարգանում են: Շնորհիվ կառուցող ընկերության՝ մեր պատմական տարածքները կարող ենք օգտագործել նաև զբոսաշրջության զարգացման նպատակով»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

ԼՂՀ վարչապետի խոսքով՝ Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար կան մեծ նախադրյալներ. «Մենք կարող ենք ՀԷԿ-եր կառուցել Լև, Թարթառ գետերի, Քաշաթաղի շրջանում Հոչանց գետի վրա: Կարելի է կառուցել նաև Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ Թարթառ գետի ջրամբարից ներքև: Դրանք փուլ առ փուլ կյանքի կկոչվեն: Գումարային հաշվով այս տարի մինչև 35 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր են շահագործման հանձնվելու, որոնք ավելին են, քան վերջին 10 տարվա մեջ կառուցվածները. դա արդեն իսկ ծրագրի արդյունավետության ապացույցն է»:
ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահ Գրիգոր Գաբայանն էլ նշել է, որ «Ջերմաջուր-1»-ը ժամանակակից հէկերի մեջ կարող է ունենալ առաջնակարգ դիրք:

«Այն Հայաստանում վերջին տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երից ամենամեծն է: Մենք մինչ այսօր չենք ունեցել 12.6 մեգավատ հզորությամբ կայան. այն առաջինն է: Այն նաև բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայան է՝ մոտ 500 մետր ջրի սահուն ճնշմամբ, հետևաբար, շատ բարդ է, և տեղադրվել են բարձրակարգ սարքավորումներ, որպեսզի խուսափենք խափանումներից»,- ասել է Գ. Գաբայանը:
Անդրադառնալով տուրբինների որակին՝ ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահը նշել է նաև, որ դրանք չեխական արտադրանք են՝ կառուցված չեխական և գերմանական սարքավորումներով, իսկ գեներատորները՝ գերմանական արտադրության:
«Տուրբիններն ամբողջությամբ աշխատում են ավտոմատ համակարգով: Այստեղ է նաև չեխական ընկերության ներկայացուցիչը, որն ուղղորդում է աշխատանքները: Հուսով ենք, որ մոտակա 20-25 օրվա մեջ արդեն առաջին տուրբինը կսկսի աշխատել և կտա մոտավորապես 3.7 մեգավատ հզորության էլեկտրաէներգիա: Մեր կողմից տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում «Ջերմաջուր 1»-ի կառուցողներին: Հուսով ենք՝ աշխատանքները հաջողությամբ կպսակվեն, և այն վայելելու հնարավորություն կընձեռվի ոչ միայն Արցախի այսօրվա բնակիչներին, այլև՝ նրանց թոռներին ու ծոռներին»,- ընդհանրացրել է խոսքը Գ. Գաբայանը:

«Ջերմաջուր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բաժնետեր Սամվել Իսախանյանն էլ տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքներին մասնակցել է 80-ից ավելի մարդ, իսկ կայանը շահագործման հանձնելուց հետո աշխատողների թիվը կլինի շուրջ 20 հոգի՝ մոտ 90,000 դրամ միջին աշխատավարձով:

«Շուտով շահագործման կհանձնվի առաջին տուրբին-գեներատորը: Փետրվարին էլ ավարտին կհասցնենք երկրորդ փուլի շինարարական աշխատանքները, երրորդ փուլի ավարտն էլ նախատեսվում է իրականացնել մարտի 15-ին:

Արդեն անց է կացվել առաջին խողովակաշարը. ՀԷԿ-ից մինչև ջրամբար դրա հեռավորությունը 7 կմ է: Ավարտվել է նաև երկրորդ ջրամբարի շինարարությունը, իսկ դրա խողովակաշարի երկարությունն էլ 6 կմ է, երրորդինը՝ 4 կմ»,- պարզաբանել է Սամվել Իսախանյանը:

Բոլոր նմանատիպ կառույցներն անցնում են բնապահպանական փորձաքննություն, և ինչպես «Արցախպրես—ին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը, այդ ՀԷԿ-ը ևս բնապահպանական տեսանկյունից շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:
«Հաշվի են առնվել Շահումյանի այս տարածքի բնակլիմայական պայմանները, որպեսզի ոչ մի անտառածածկ տարածք չջրազրկվի, և նաև վնաս չհասցվի կենդանական աշխարհին:

«Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը ոչ միայն խթանում է տնտեսության զարգացումը, այլև էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու լավագույն միջոց է»,- ընդգծել է Ա. Գաբրիելյանը:

Արցախպրես | Լրատվական գործակալություն

Комментарии

Информация по комментариям в разработке

Похожие видео

  • Քարվաճառ․ Գետերի ակունքներում՝ Ալեքսանդր Քանանեանի հետ
    Քարվաճառ․ Գետերի ակունքներում՝ Ալեքսանդր Քանանեանի հետ
    6 лет назад
  • Ազատ զրույց. Իրանը գուցե այդ քայլին էլ գնա, եթե զգա, որ պարտվում է. Լիլիթ Դալլաքյան
    Ազատ զրույց. Իրանը գուցե այդ քայլին էլ գնա, եթե զգա, որ պարտվում է. Լիլիթ Դալլաքյան
    7 часов назад
  • Նոր հանք Քարվաճառում
    Նոր հանք Քարվաճառում
    13 лет назад
  • Сухопутная операция началась! / Рекордная потеря территорий
    Сухопутная операция началась! / Рекордная потеря территорий
    7 часов назад
  • Случаи в Природе Один на Миллион
    Случаи в Природе Один на Миллион
    9 месяцев назад
  • Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև
    Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև
    7 лет назад
  • Эйфелева башня: 2,5 миллиона заклёпок за 2 года
    Эйфелева башня: 2,5 миллиона заклёпок за 2 года
    3 дня назад
  • Չպայթած հրթիռներ և մեկ-երկու տուրիստ՝ Ջերմուկում. առողջարանային քաղաքը՝ թշնամու հարձակումից հետո
    Չպայթած հրթիռներ և մեկ-երկու տուրիստ՝ Ջերմուկում. առողջարանային քաղաքը՝ թշնամու հարձակումից հետո
    3 года назад
  • Գողանում են Սևանի ջուրը -2014թ
    Գողանում են Սևանի ջուրը -2014թ
    11 лет назад
  • Իրանը Գնում է Վա Բանկ․ Թրամփը Հանդես Եկավ Նոր Ուղերձով, Պատերազմն Ընդլայնվում է. ԱՄՆ Կորուստները
    Իրանը Գնում է Վա Բանկ․ Թրամփը Հանդես Եկավ Նոր Ուղերձով, Պատերազմն Ընդլայնվում է. ԱՄՆ Կորուստները
    Трансляция закончилась 1 день назад
  • Ազատագրված հայրենիք-  Քարվաճառի ազատագրումը
    Ազատագրված հայրենիք- Քարվաճառի ազատագրումը
    8 лет назад
  • ТУТ ЖИТЬ НЕЛЬЗЯ: 13 Самых ЭКСТРЕМАЛЬНЫХ Городов Мира!
    ТУТ ЖИТЬ НЕЛЬЗЯ: 13 Самых ЭКСТРЕМАЛЬНЫХ Городов Мира!
    2 дня назад
  • 💥ШЕЙТЕЛЬМАН: Путин ПОШЁЛ НА ЖУТКОЕ по Ирану! Трамп ОШАРАШИЛ ударами. Си ОБРУШИЛСЯ с угрозами
    💥ШЕЙТЕЛЬМАН: Путин ПОШЁЛ НА ЖУТКОЕ по Ирану! Трамп ОШАРАШИЛ ударами. Си ОБРУШИЛСЯ с угрозами
    Трансляция закончилась 6 часов назад
  • Անտինյանը բերաններ փակեց իր քայլով․ չար լեզուները վերջապես կպապանձվեն և վեր կընկնեն տեղները
    Անտինյանը բերաններ փակեց իր քայլով․ չար լեզուները վերջապես կպապանձվեն և վեր կընկնեն տեղները
    1 день назад
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ
    Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ
    Трансляция закончилась 1 день назад
  • 11 ядерных бомб Ирана. Землетрясение в Сочи. Самолет загорелся в Москве. Цены на нефть | ВОЗДУХ
    11 ядерных бомб Ирана. Землетрясение в Сочи. Самолет загорелся в Москве. Цены на нефть | ВОЗДУХ
    8 часов назад
  • Ինչպես «ԿԳԲ-ն վերացրեց Սարգիսին»՝ Զեյնաբի ՀԱՅ սիրեկանին․ Հեյդար Ալիևի գաղտնի հրամանը․ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ
    Ինչպես «ԿԳԲ-ն վերացրեց Սարգիսին»՝ Զեյնաբի ՀԱՅ սիրեկանին․ Հեյդար Ալիևի գաղտնի հրամանը․ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ
    2 дня назад
  • Իրանը կհարվածի Ադրբեջանին՝ վերջինիս ակտիվացման դեպքում․ իրանցի քաղաքագետ
    Իրանը կհարվածի Ադրբեջանին՝ վերջինիս ակտիվացման դեպքում․ իրանցի քաղաքագետ
    8 часов назад
  • Рабочие Устанавливали 5G-Вышку в Горах — Но Под Фундаментом Нашли Запечатанный Бункер
    Рабочие Устанавливали 5G-Вышку в Горах — Но Под Фундаментом Нашли Запечатанный Бункер
    1 день назад
  • 20 Фактов о Boeing 747, Которые Вас Удивят
    20 Фактов о Boeing 747, Которые Вас Удивят
    1 день назад
  • О нас
  • Контакты
  • Отказ от ответственности - Disclaimer
  • Условия использования сайта - TOS
  • Политика конфиденциальности

video2dn Copyright © 2023 - 2025

Контакты для правообладателей video2contact@gmail.com