Մենք բնիկ ենք, թե՞ ոչ

Описание к видео Մենք բնիկ ենք, թե՞ ոչ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է բնիկ ժողովուրդների հետ կապված հարցերին ու իրավունքներին: Սամվել Կարապետյանը նշում է, որ վերջին տարիներին ՄՍԿ-ը հատուկ արտոնոթյուններ է սահմանել բնիկների համար:

Ուսումնասիրությունները հանգեցրել են նրան, որ ոչ բնիկ ժողովուրդները բնիկներից սովորելիքներ ունեն: Նա նաեւ տեղեկացնում է, որ Արեւմտյան Հայաստանի խորհրդի ներկայացուցիչները` որպես բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ, հրավիրվում են այդ համաժողովներին:

«Մենք` հայերս էլ գիտենք, որ Հայկական բարձրավանդակի բնիկներն ենք: Ուզում եմ մենք ավելի լուրջ մոտենանք մեր բնիկության հարցին եւ բնիկին հարիր մեր պահվածքին»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Комментарии

Информация по комментариям в разработке