Իրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»

Описание к видео Իրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»

Սյունիքն Իրանի անվտանգության համար կարևոր դերակատարություն ունի, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի սահմանները, «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ են, Իրանը ոչ մի զիջման չի գնալու, ուժեղ դիմադրելու է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանցի վերլուծաբան Փույա Հուսեյնին։
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժը կորցրել է, մյուս կողմերը պայմանավորվածությունները չեն կատարել, միայն մի կետի վրա չենք կարող կենտրոնանալ։ Իրանը միշտ հայտարարել է՝ դեմ է երրորդ երկրի վերահսկողությանը, Հայաստանը միայն պետք է վերահսկի»,- ավելացրեց նա։
Անդրադառնալով Սյունիքի ճանապարհների պահնորդական ծառայության մասին խոսակցություններին, վերլուծաբանը նկատեց, որ Իրանը դեռ կարծիք չի հայտնել, բայց վտանգներ է տեսնում, քանի որ պարզ չէ այդ ընկերության վերահսկող մարդկանց ինքնությունը, Թուրքիայից կարող է լինեն, հետախուզական տվյալներ հավաքելու ռիսկերը մեծ են։
Վերլուծաբանի խոսքով, Սյունիքի ճանապարհի հետ կապված փակ քննարկումներ են եղել ՌԴ-ի հետ, նշվել է՝ կողմերն ինչ էլ ստորագրած լինեն, դա Իրանի համար անընդունելի է։
«Իրանի համար կենսական անվտանգության հարց է, այս հարցում զիջման չի գնալու, կարմիր գիծը հատելը հետևանքներ կունենա, հանուն իր անվտանգության` պատրաստ է ամեն ինչի»։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ՓույաՀուսեյնի#Սյունիքիճանապարհ#Իրանիցնախազգուշացումներ#պահնորդականծառայություն
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке