Տնջրե համույթ - Սղերդի քոչարի | Tnjre hamuyt - Sgherdi kochari

Описание к видео Տնջրե համույթ - Սղերդի քոչարի | Tnjre hamuyt - Sgherdi kochari

«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթը, որը գործում է Արցախում, Սղերդի քոչարու այս նկարահանումը կատարել է Տիգրանակերտի ամրոցում:
Սղերդի քոչարին քոչարու բազմաթիվ տեսակներից մեկն է, որը կրում է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի Սղերդ գավառի անունը, քանի որ տեղի հայությունն է այն պարել և պահպանել:
Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդրգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։
Քոչարի պարատեսակի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։

Комментарии

Информация по комментариям в разработке