Մեր ազգի ներկայիս վիճակը լավագույնն է իր վերքերից առողջանալու համար, որովհետև մարդը սկսում է ապաշխարել տառապանքի մեջ: Մեր ազգին ապաշխարության առաջնորդելու ամենակարևոր երկրային կառույցը Հայ Առաքելական Եկեղեցին է: Ու ամեն անգամ երբ հասարակ մարդիկ կամ հոգևորականները հոդորում են, թէ ժողովուրդ ապաշարել է պետք, Սուրբ Գիրք կարդացեք, եկեղեցի գնացեք, Պատարագի մասնակցեք ու Հաղորդվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, միշտ լինում են ձայներ, ովքեր կոմենտների մեջ գրում են թէ, նախ թող ձեր կաթողիկոսը ապաշխարի, նախ թող ձեր եկեղեցականներն ապաշխարեն: Ես ոչ մի իրավունք չունեմ գնահատական տալու, բայց ձեզ ասում եմ, հա՞, իսկապես այդպես մտահոգ էք Հայ Եկեղեցու և մեր հայրապետի համա՞ր: Դե խնդրում ու առաջարկում եմ, որ Հիսնյակի շրջանի այս գալիք շաբաթը, բոլորս միասին, ամեն օր Երևանի ժամանակով ժ. 22-ին աղոթենք Հայ Առաքելական Եկեղեցու զորացման և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար: Եթե Հայ Առաքելական Եկեղեցին ձեր եկեղեցին է, եթե ձեր համար Հայ Առաքելական Եկեղեցին ձեր հայրերի ու պապերի եկեղեցին է, եթե ձեր համար Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է, ու եթե դուք իսկապես ցանկանում էք, որ մենք ձեր պատկերացմամբ ունենաք ավելի լավ կաթողիկոս, ում Քրիստոսը ամուր կպահի չարի հարձակումներից, ապա եկեք հանուն մեր ազգի ապաշխարության, հանուն մեր եկեղեցու զորացման, հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսի Քրիստոնեական ամրության, այս գալիք շաբաթը, ամեն օր Երևանի ժամանակով ժամը 22-ին, ուր էլ լինենք, մի պահ դադար առնենք ու աղոթենք Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար: Սրտով աղոթենք: Հավատքով աղոթենք: Ամեն մեկիս տրվելու է մեր հավատքի համաձայն, իսկ մեր ազգին տրվելու է մեր ազգային հավաքական հավատքի համաձայն: Ժողովուրդ ջան, պատկերացրեք թէ դրանից հետո ինչքան շնորհ ու ողորմություն կգա Տիրոջից մեր Եկեղեցու, մեր Հայրապետի, հոգևոր դասի և հետևաբար ամբողջ հայ ժողովրդի վրա: Խնդրում եմ կիսեք մարդկանց հետ այս խնդրանքս: Այս գալիք շաբաթը, Կիրակի (Դեկտ. 11-ից) սկսած, 7 օր միասին աղոթենք Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի համար: Իսկ հաջորդ շաբաթ 7-ական օր կաղոթենք Հայոց պետականության համար, ապա բանակի համար, ապա մեր ընտանիքների համար:
Եվ հետո Տեր Հիսուս Քրիստոսի Սբ. Ծնունդը կդիմավորենք միասին:
Информация по комментариям в разработке