ԲԵԼԼԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ - ԴՈՒ ՎԱՅՐԻ ԺԱՅՌԻ ԾԱՅՐԻՆ, 1980 ,BELLA DARBINYAN - DU VAYRI JAYRI CAYRIN

Описание к видео ԲԵԼԼԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ - ԴՈՒ ՎԱՅՐԻ ԺԱՅՌԻ ԾԱՅՐԻՆ, 1980 ,BELLA DARBINYAN - DU VAYRI JAYRI CAYRIN

All official channels of National archives of Armenia:
Facebook:   / nationalarch.  .
Instagram:   / nationalarc.  .
Twitter:   / archivesarmenia  

ԴՈՒ ՎԱՅՐԻ ԺԱՅՌԻ ԾԱՅՐԻՆ
Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի

Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես,
Ես նայե՜մ, նայե՜մ վարից
Ու քեզնից կարոտ մնամ.
Դու խորունկ, խորունկ ձորում
Ինձ կանչող կարկա՜չ լինես,
Ես անզոր նայե՜մ վերից
Ու քեզնից ծարա՛վ գնամ:
Դու ծավի ծովի ծոցում
Մարգարիտ քարը լինես,
Ես անհույս նայե՜մ ափից
Ու քեզնից անմա՛ս մնամ.
Դու հավերժ մո՜տ ու հեռո՛ւ՝
Մեր Մասիս սարը լինես,
Ես նայե՜մ, այրվե՛մ անվերջ
Ու քեզնից անհա՜ս մնամ...

Комментарии

Информация по комментариям в разработке