«Հեպատիտ B-ն վերջնական չի անցնում». բժիշկ

Описание к видео «Հեպատիտ B-ն վերջնական չի անցնում». բժիշկ

Աշխարհում մոտ 600 մլն մարդ տառապում է հեպատիտ B-ով և C-ով։ Տարեկան 1,5 մլն մարդ էլ մահանում է հիվանդության հետևանքով։ Սակայն սրա պարագայում մահվան դեպքերը տասն անգամ պակաս են ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից։

Մեր երկրում հեպատիտ C-ով տառապում է բնակչության 4 տոկոսը, B-ով՝ 2-3։
Մինչև 14 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B չի հայտնաբերվել։ «Ցանկացած
արյան ներարկում, եթե արվի ոչ պատշաճ ստերիլիզացված ներարկիչներով,
կարող է հեպատիտի առաջացման պատճառ դառնալ»,-ասում է Նորք ինֆեկցիոն
հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ վերջերս Քաջարանում գրանցված հեպատիտի դեպքերը հենց բժշկական սարքավորումների ոչ ստերիլ վիճակի արդյունք էին։

Комментарии

Информация по комментариям в разработке