ՀՈՒՄՈՒՍ սիսեռով - պատրաստման եղանակը - ХУМУС - Easy Hummus Recipe

Описание к видео ՀՈՒՄՈՒՍ սիսեռով - պատրաստման եղանակը - ХУМУС - Easy Hummus Recipe

Ողջունում եմ Ձեզ Համով Խոհանոց ալիքում, այստեղ կգտնեք ամենապարզ խոհարարական բաղադրատոմսերը։ Կարող եք բաժանորդագրվել ալիքին վիդեոները բաց չթողնելու համար ։
Ինչպես պատրաստել հումուս/ բաղադրատոմս
ՍԻՍԵՌ 300 գ․
Թահինի կամ քունջութ 4 ճ/գ․
աղ, սև պղպեղ, կարմիր տաքդեղ
մեկ լիմոնի հյութ
4-5 ատամիկ սխտոր
ձիթայուղ
******************************************************
Սիսեռը սառը ջրով թրջել, թողնել գիշերը մնա: Սիսեռը եփել, կեղևները հեռացնել: Առանց կեղևի հումուսն ավելի նուրբ է ստացվում: Ջուրը թափել, նորից առատ ջուր լցնել և եփել երկար, մինչև սիսեռը փխրուն դառնա: Հովանալուց հետո լցնել բլենդերի մեջ, ավելացնել Թահինի կամ քունջութի սերմեր, աղ , մի քիչ ձիթայուղ լցնել, գցել սխտորի ատամիկները, սև պղպեղ, կարմիր տաքդեղ, կիտրոնի հյութ, սիսեռի ջուր կամ սովորական ջուր , խառնել: Արդյունքում պետք է ստացվի թանձր շիլայանման զանգված:
Լցնել ափսեի մեջ, վրան մի քիչ փոս անել և առատ ձիթայուղ լցնել, նաև կարմիր պղպեղ։ Մատուցել լավաշի կամ չորահացի հետ:
Բարի ախորժակ

Комментарии

Информация по комментариям в разработке