Ամուսնություն եւ Հոգեւոր Ընտանիք

Описание к видео Ամուսնություն եւ Հոգեւոր Ընտանիք

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այնուհետև նորից խոսեց ալ–Միտրան.
— Ի՞նչ կասես դու Ամուսնության մասին, Ուսուցի՛չ:
Եվ նա պատասխանեց.
— Դուք միասին եք ծնվել և միասին կլինեք հավերժ:
Դուք միասին կլինեք, երբ մահվան սպիտակ թևերը կցրեն ձեր օրերը:
Դուք միասին կլինեք նույնիսկ Աստծո լուռ հիշողության մեջ:
Բայց ձեր մոտիկությունը թող չափից ավելի չլինի:
Սիրեք միմյանց, բայց սերը շղթաների մի՛ վերածեք:
Ավելի լավ է թող այն անհանգիստ ծով լինի ձեր հոգիների ափերի միջև:
Լցրե՛ք միմյանց բաժակները, բայց մի՛ խմեք մի բաժակից:
Միմյա՛նց տվեք ուտելու ձեր հացը, բայց մի՛ կերեք մի կտորից:
Երգե՛ք, պարե՛ք միասին և հաճո՛ւյք ստացեք, բայց թող ձեզանից ամեն մեկը միայնակ լինի, ինչպես որ միայնակ են վինի լարերը, թեև նրանցից մեկ երաժշտություն է ելնում:
Տվե՛ք միմյանց ձեր սրտերը, բայց ոչ տիրելու համար:
Քանզի միայն Կյանքի ձեռքը կարող է ընդունել ձեր սրտերը:
Կանգնե՛ք միասին, բայց ոչ իրար շատ մոտիկ:
Քանզի տաճարի սյուներն առանձին են կանգնած, և կաղնին ու նոճին կողք կողքի չեն աճում:

«Արևելյան իմաստություններ, երջանիկ լինելու արվեստ» թեմայով դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 18։30-20։30՝ Պռոշյան 1-ին նրբանցք, 2/1 հասցեում (Բաղրամյան մետրոյին կից)։ Դասի տևողությունը՝ 2 ժամ։ Դասերին կարող եք միանալ նաև հեռավար (օնլայն) տարբերակով։ Դասընթացները վճարովի են, և խնդրում ենք պարտադիր գրանցվել։ Գրանցվելու համար հարկավոր է նախապես զանգահարել +37493 850664 (նաև WhatsApp, Viber) և +37491326400 (վաթսափ ու վայբեր ) հեռախոսահամարներով, իսկ Երևանից դուրս գտնվողները Skype-ով միանալու համար նախապես գրանցվեն @Карине Баядян -ի մոտ։( / karine.bayadyan )


Մենք
  / maitribuddha  
  / 448373578677357  
  / donikiantrdat  


00:00 - Նախաբան
00:10 - Հարցադրում․ ի՞նչի համար էնք ամուսնանում
02:30 - Ամուսնության խորհուրդը
04:07 - Աշխարհայացք
05:02 - Հոգեւոր դպրոցը ի՞նչով կարող է օգնել
06:55 - Ընտանիքի ինստիտուտի մասին 21-րդ դարում
09:34 - Երեխա ունենալու կարեւորությունը
11:14 - Միացեք մեր դասերին






Խորագետ, թաքնագետ, յոգ, փիլիսոփա #ՏՐԴԱՏ #ԴՈՆԻԿՅԱՆ
Esotericist, occultist, yogi, philosopher #Trdat #Donikyan
Эзотерик, оккультист, йог, философ #Трдат #Доникян

#Հրեղեն #զույգեր #Близнецовые #пламена#Twin #flames#Ոգեղեն#կին#տղամարդ

Комментарии

Информация по комментариям в разработке