Ազատ Մալխասյան - Քեզ նամակներ էլ չեմ գրում

Описание к видео Ազատ Մալխասյան - Քեզ նամակներ էլ չեմ գրում

Ազատ ՄԱլխասյան - Քեզ նամակներ էլ չեմ գրում


Քեզ նամակներ էլ չեմ գրում, քեզ չեմ զանգում.
Չկարծես, թե խռովել եմ և չեմ ուզում,
Այլ պարզապես անպատասխան նամակներից,
Անպատասխան զանգերից եմ ես վախենում:

Չկարծես, թե չեմ կարոտում,
Չկարծես, թե քեզ չեմ սիրում,
Այլ պարզապես նոր մերժումից
Նորից տանջվել ես չեմ ուզում:

Չկարծես, թե հեռացել եմ, էլ չեմ հիշում,
Իմ սրտում անվերջ քո ձայնն է հնչում,
Սիրտս քեզ համար է միայն բաբախում,
Քեզանից հեռու՝ քեզնով եմ ապրում:

Չկարծես, թե մոռացել եմ, էլ չեմ սիրում,
Այլ պարզապես հասկացել եմ,
Որ քո սրտում ուրիշ սիրո երգ է հնչում:
Չկարծես, թե մոռացել եմ, չեմ կարոտում:




Չկարծես, թե իմ հոգում էլ հոգուդ նման
Ժպիտներ ու արևածագ է գարնան:
Դու կարողացար ինձանից հետո ուրիշին սիրել,
Իսկ ես չեմ կարող քեզանից բացի ոչ ոքի սիրել:

Չկարծես, թե չեմ կարոտում,
Չկարծես, թե քեզ չեմ սիրում,
Այլ պարզապես նոր մերժումից
Նորից տանջվել ես չեմ ուզում:

Комментарии

Информация по комментариям в разработке