Բարի օր սիրելի բարեկամներ: Այս օրերին հարցեր են գալիս միջինքի բաղարջի կամ միջինքի գաթայի մասին: Պահքը ճիշտ պահելը և պահքի ժամանակ միջինքի բաղարձ պատրաստելը լավ բան է, բայց զգույշ մնացեք, որ սնահավատության մեջ չընկնեք: Ահա թէ ինչու: Բայց նախ տեսնենք թէ Միջինքն ինչ է:
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքը, այսինքն մեջտեղ: Որովհետև Անիրավ Տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը կոչվում է միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին:
Միջինքի օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ կամ միջինքի գաթա: Այդ բաղարջի մեջ սնահավատորեն դրվում էր դրամ կամ ուլունք կամ մի նշան: Հետո երբ գաթան արդեն պատրաստ էր և այն կտրելու ժամանակ ում բաժնից որ նշանը դուրս գար, համարում էին, որ այդ տարվա ընթացքում նա հաջողակ կլինի:
Քրիստոնյա ժողովուրդ ջան, խնդրում եմ, հանկարծ սենց բաներ չանեք: Չէ՞ որ մենք կենդանի Աստծուն ենք հավատում: Այ ինքներդ մտածեք, մի՞ թէ բաղարջի մեջ բաժին ընկած նշանը պիտի ապահովի ձեր հաջողությունը: Չէ՞ որ դուք Քրիստոնյա էք, Քրիստոսի հետևորդ: Եթե ասեք, «դե լավ էլի, պարզապես սովորություն է», ապա հարցրեք ինքներդ ձեզ, իսկ Քրիստոսն ինչ պիտի մտածի այդ պահին, երբ դուք իրեն թողնում էք ու ընկնում սնահավատ սովորությունների հետ: Ինքը հստակ ասեց, որ մենք չենք կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կսիրենք ու մյուսին կատենք, կամ էլ հակառակը:
Այ, այդ պահին, երբ մարդը նման սնահավատ բաներ է անում, ու միջինքի բաղարջի մեջ դրամ, ուլունք կամ նշան դնում, թէ իբր դա պիտի որոշի իր հաջողությունը, ապա նա այդ պահին Քրիստոսին ասում է, «դու հլը սպասի մի կողմ, ես հիմա սովորությանս կրքին պիտի հագուրդ տամ, այս պահին ես սա եմ ուզում, այլ ոչ թէ քեզ»:
Սիրելի բարեկամներ, դուք էլի միջինքը տոնեք: Պահքին հարմար Միջինքի բաղարջ սարքեք, կերեք ընտանիքով, աղոթք արեք, բայց մեջը ոչ մի նշան մի դրեք: Եթե դուք նշան դնեք բաղարջի մեջ, ապա դա սնահավատություն է, ապա դա նշանակում է, որ չարի սին բաները ձեզ հաղթում են ու դուք այդ պահին դա գերադասում էք Քրիստոսից:
Ամեն մենկս պետք է միշտ վճռական լինենք, մենք Քրիստոսի հետևորդ ենք թէ սատանայի սին պատրանքների: Միշտ հիշեք, բախտ չկա, պատահականություն չկա, մեր կյանքում կատարվող ամեն ինչի պատասխանատուն մենք ենք: Աստված մեզ տվել է ազատ կամքն ու հատուցում է լինելու մեր բոլոր գործերի համար:
(Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք այս ալիքին առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ http://www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):
Информация по комментариям в разработке