ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՍԵՎԱՆԸ, ԼԻԴԱ ՄԿՐՏՉՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ, ՀՈԳԵԹՈՎ, ՉՔՆԱՂ ԵՐԳ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Описание к видео ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՍԵՎԱՆԸ, ԼԻԴԱ ՄԿՐՏՉՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ, ՀՈԳԵԹՈՎ, ՉՔՆԱՂ ԵՐԳ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Խոսք՝ Լիդա Մկրտչյանի
երաժշտ.՝ Միքայել Միրիջանյանի

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՍԵՎԱՆԸ

Գեղամա բանձրիկ լեռների ծոցում,
Ուր երկինք-երկիր իրար են գրկում,
Երկնի կապույտից մի ծվեն պոկվել
Եվ տարածվել է հանդարտ ու շքեղ։

Ծփում են վետվետ ալիքները ժիր,
Գուրգուրում ափի խիճերը մանրիկ,
Զարկում են կղզու ժայռակոփ կրծքին,
Խշշում են, շոյում քարե լանջը պիրկ։

Ճայերն էլ իրենց թևերի խաղով
Լուսե հեքիաթի պատկերն են նախշում
Խայտում են լազուր ջրերում նազով,
Կայտառ իշխանին խաղընկեր դառնում։

Երբ երեկոն է իջնում Սևանում,
Արևն իր ճոխ փեշն է ջրերում թրջում,
Բոսոր են հագնում լեռները հեռվում,
Սևանն իր լուսե հեքիաթն է հյուսում։

Комментарии

Информация по комментариям в разработке