Ձու, ձու, փայտե ձու

Описание к видео Ձու, ձու, փայտե ձու

Յակով Զարգարյանը դաշնակահար է և արվեստի մեծ սիրահար: Նրա ամենամեծ հպարտությունը փայտից, կավից, ապակուց եւ մետաղից նկարազարդ ձվերի հավաքածուն է՝ 650 օրինակից: Հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո Մինաս Ավետիսյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և այլ արվեստագետներ:
Յակով Զարգարյանը ամեն տարի հավաքածուն համալրում է նոր օրինակներով, որոնց համար նրա երկու սենյականոց բնակարանում արդեն հազիվ է տարածք գտնում:
Կոլեկցիոները ամենաանկուշտ մարդն է: Հարյուր հատ ունի, ուզում ա հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ: Դա հիվանդություն է: Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ,-ասում է Յակով Զարգարյանը:

Egg, egg, wooden egg
Yakov Zargayan is a piano player and a big fan of art. His biggest pride is the collection of eggs made of wood, clay, glass and metal decorated -- some 650 examples. The first egg was decorated by Martiros Saryan, then Minas Avetisyan, Bazhbeuk Melikyan, Rudolf Khachatryan and other artists
Every year Yakov Zargaryan replenishes his collection with new specimen, for which he can hardly find a place in his two-room apartment.
''A collectioner is the greediest person ever. If he has one hundred units, he wants one hundred and one, if he has twenty-thousand, he wants twenty-thousand and one. It is a disease. I am so happy to have that disease'', says Yakov Zargaryan.

Комментарии

Информация по комментариям в разработке