«Տրուբա է, Իգլա չի». Սամվել Բաբայան

Описание к видео «Տրուբա է, Իգլա չի». Սամվել Բաբայան

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ 50000 դոլարով ցանկացել է ձեռք բերել բանակին տրամադրելու համար: Նա այսօրվա դատական նիստին հայտարարեց. «Ասեցի այս անգամ մի լավ բան նվիրեմ իմ բանակին, դրանից առաջ իմ տղաների համար Բելառուսիայից 42 միավոր զենք էի բերում, ոչ ոք չէր ասում՝ էս ինչի ես բերել, որտեղից ես բերել, ինչի չէին բռնում, ինչի էին վերեւ գցում, հերոսացնում: Հիմա մի տրուբա կապել են վրաներս մի զընգ-զընգ այս կողմ, մի զընգ-զընգ այն կողմ»:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչող Սանասար Գաբրիելյանը հայտարարեց 2016 թ. մայիսից ունեցած մտադրության մասին նա Սամել Բաբայանին տեղյակ չի պահել. «Սամվել Բաբայանին հայտնեի, ասեի՝ ուզում եմ բանակին բա՞ն տանեմ, կամ Սամվել Բաբայանը որտե՞ղ էր, որ ես ասեի»:

Սանասար Գաբրիելյանը հերքեց այն փաստը, որ Սամվել Բաբայանը իրեն գումար է խոստացել ինչ-որ տեսակի զենք ձեռք բերելու համար: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանին հետաքրքրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է պլանշետով նկարները ցույց տվել Սամվել Բաբայանին: «Ես փոխգնդապետ եմ, բայց չեմ հասկանում, պարզ է, որ Բաբայանից խորհուրդ ստանալու համար եմ գնացել, սա աշխատող է, աշխատող չէ, նա էլ ասաց, որ դա ընդամենը լոմ է»:

Комментарии

Информация по комментариям в разработке