Եկեղեցուն ոչ մի բան չեղավ, Սովետական միությունն էլ չկա. սրբազանի առաջնորդած երթը վաղը կմտնի Երևան

Описание к видео Եկեղեցուն ոչ մի բան չեղավ, Սովետական միությունն էլ չկա. սրբազանի առաջնորդած երթը վաղը կմտնի Երևան

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

#երթ #5tv

«Տավուշը հանուն հայրենիքի» երթը այսօր կանգ կառնի Երևանից ընդամենը 18 կմ հեռու: Վաղը երթի մասնակիցները կմտնեն Երևան ու ցերեկը՝ 4-ին կլինեն Հանրապետության հրապարակում: Այսօր Չարենցավանից է վերսկսվել երթը, վերջնակետը Աբովյանն է: Ճանապարհին բազմաթիվ մարդիկ են միացել երթին, վարորդներն ազդանշաններով ողջունել են: «Հայլուր»-ը զրուցել է նաև մարդկանց հետ, որոնք երեկ են եկել Դաշնությունից՝ երթին մասնակցելու համար: Օրեցօր երկարող երթի շարքերը նոսրացնելու համար իշխանությունը ծրագրեր է մշակում՝ այդպիսի տեղեկություններ են հասել Բագրատ Սրբազանին ԱԱԾ-ից ու Ներքին գործերի նախարարությունից:

Комментарии

Информация по комментариям в разработке