Հարբած տրակտորիստին թողել, սափրիչի՞ն եք պատժում, եթե արտահերթ եք ուզում՝ հասեք Նիկոլի հրաժարականին

Описание к видео Հարբած տրակտորիստին թողել, սափրիչի՞ն եք պատժում, եթե արտահերթ եք ուզում՝ հասեք Նիկոլի հրաժարականին

Հայաստանի նախկին նախագահներին, խորհրդարանական ընդդիմությանը «հեռանալու» կոչեր անողները գտնվում են «նիկոլական» օրակարգի մեջ, վերջին օրերին այս քարոզչությունը հատկապես ակտիվացել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը վերհիշեց մի հումորապատում, երբ «գյուղացիները որոշում են, որ պետք է պատժեն ոչ թե գյուղի ցանքատարածքները ավիրած հարբած տրակտորիստին, այլ գյուղի սափրիչին, որովհետև այդ մասնագիտության տեր երկու մարդ կա գյուղում» ու կոչ արեց սլաքները ուղղել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ ոչ թե ընդդիմության։
Ըստ նրա, բոլոր այն մարդիկ, որոնք արտահերթ ընտրություններ են ցանկանում, պետք է քննադատեն ոչ թե ընդդիմությանը, որի որոշումից չէ կախված այդ գործընթացը, այլ հասնեն Փաշինյանի հրաժարականին, ինչից հետո հաստատ արտահերթ ընտրություններ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
#ՆարեկԳալստյան#24News#Փաշինյան#ԻշխանՍաղաթելյան

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке