«Չակընկալիքների երթ՝ դիմացը ստանալու հայրենիք և պատիվ». Բագրատ սրբազանի առաջնորդած երթը՝ Դիլիջանում

Описание к видео «Չակընկալիքների երթ՝ դիմացը ստանալու հայրենիք և պատիվ». Բագրատ սրբազանի առաջնորդած երթը՝ Դիլիջանում

Երեկ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշել է, որ ժողովրդի հետ պիտի գնա Երևան ու պատասխաններ պահանջի, նաև պահանջ ձևակերպի՝ սահմանազատման գործընթացը թե՛ Տավուշում, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Այս շաբաթ անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։

«Այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։


Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am

Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով

#ազատություն #լուրեր

🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Комментарии

Информация по комментариям в разработке