Ո՞վ չգիտի, որ ՔՊ-ում իրար են ուտում, Փաշինյանը բոլորի համար «поводок» ունի՝ ի դեմս քրեական գործերի

Описание к видео Ո՞վ չգիտի, որ ՔՊ-ում իրար են ուտում, Փաշինյանը բոլորի համար «поводок» ունի՝ ի դեմս քրեական գործերի

Ընդդիմության ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի քննարկման ժամանակ անիմաստ էր, հարցերը, որոնք հնարավոր էին ուղղել զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ներկայացվել էին նախօրեին տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների նիստի ժամանակ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի, պառլամենտական ընդդիմությունը խորհրդարան բերված փաստաթուղթը գնահատում է իբրև «ՔՊ փաստաթուղթ», որը պետք է «վավերացնի բացառապես ՔՊ-ն»։
Խոսելով խորհրդարանի ներսում առկա մթնոլորտի մասին՝ պատգամավորը նկատում է, որ իշխող ՔՊ-ի ներսում կան բազմաթիվ խմբեր, որոնք «իրար են ուտում», իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորի համար «поводок» ունի՝ ի դեմս հարուցված քրեական գործերի։ «Բա ձեր կարծիքով ՔՊ-ականների մեծ մասն ինչու՞ չեկան ԱԺ ուժայինների հետ քննարկման ժամանակ։ Որովհետև նրանց, նրանց հարազատների վրա կան կոռուպցիոն գործերով քրեական վարույթներ, չուզեցին ավելորդ աչքի ընկնել», - նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
#ՆարեկԳալստյան#24News#ԱննաԳրիգորյան#Փաշինյան#ՔՊ

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке