Գիլանը կրկին արգելոց է. ձիավոր տատը հեռանալ չի շտապում

Описание к видео Գիլանը կրկին արգելոց է. ձիավոր տատը հեռանալ չի շտապում

"Խոսրովի անտառ" պետական արգելոցում կռիվ էր ընկել: Բանն այն է, որ չորս տարի առաջ կառավարությունը արգելոցի 118 հեկտար տարածքի կարգավիճակը փոխեց, ստեղծվեց "Գիլան" արգելավայրը: Գործադիրն այս որոշմամբ իրավական հիմքեր ստեղծեց արգելոցի տարածքում գտնվող նախկին Բայբուրդ գյուղի կիսաքանդ տները ապամոնտաժելու, տարածքը բարեկարգելու, էկոտուրիզմի համար ենթակառուցվածքներ ստեղծելու, ինչպես նաև` արգելոցում գտնվող Գիլանլար գյուղի կապը արտաքին աշխարհի հետ ապահովելու նպատակով: Գիլանի արգելավայրը 60 տարով վարձակալած ընկերության աշխատաքային վարքագիծը, սակայն, բնապահպաններին դուր չեկավ: Այցելուների կենտրոնի անվան տակ, զվարճանքի հերթական վայրն է գծագրվում, ահազանգեցին նրանք: Գործադիրը գնաց այդ ահազանգի հետքերով: Մտահոգվելու առիթ իսկապես կար. Գիլանի էկոհամակարգերի պահպանության արդյունավետության համար կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց իր նախկին որոշումները:

Комментарии

Информация по комментариям в разработке