ԲՋՋԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Описание к видео ԲՋՋԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

ԲՋՋԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Բջջի կառուցվածքի մասին գաղափարները զգալիորեն փոխվել են տարիների ընթացքում: Վաղ կենսաբանները բջիջները տեսնում էին որպես պարզ թաղանթավոր պարկեր, որոնք պարունակում էին հեղուկ և մի քանի լողացող մասնիկներ: Այսօրվա կենսաբանները գիտեն, որ բջիջները անսահմանորեն ավելի բարդ են:

Մարմնի մեջ կան բջիջների տարբեր տեսակներ, չափեր և ձևեր: Նկարագրական նպատակներով ներկայացվում է «ընդհանրացված բջիջ» հասկացությունը։ Այն ներառում է բոլոր տեսակի բջիջների առանձնահատկությունները: Բջիջը բաղկացած է երեք մասից՝ բջջաթաղանթ, ԿՈՐԻԶ և երկուսի միջև՝ ցիտոպլազմա։ Ցիտոպլազմայի ներսում գտնվում են նուրբ մանրաթելեր և հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մանր, բայց հստակ կառուցվածքներ, որոնք կոչվում են օրգանոիդներ:
Բջջաթաղանթ

Մարմնի յուրաքանչյուր բջիջ պարփակված է բջջային (պլազմային) թաղանթով։ Բջջաթաղանթը բաժանում է բջջից դուրս գտնվող նյութը՝ արտաբջջայինը, բջջի ներսում գտնվող նյութից՝ ներբջջայինից։ Այն պահպանում է բջջի ամբողջականությունը և վերահսկում է նյութերի անցումը բջիջ և դուրս:
Բջջաթաղանթը ֆոսֆոլիպիդային մոլեկուլների երկշերտ է: Բջջաթաղանթի սպիտակուցները ապահովում են կառուցվածքային ամբողջականությունը, ձևավորում են նյութերի անցման ուղիներ, գործում են որպես ընկալիչներ:

Ցիտոպլազման բջջի ներսում գելանման հեղուկ է: Դա քիմիական ռեակցիայի միջավայր է։ Այն ապահովում է հարթակ, որի վրա այլ օրգանորդները կարող են գործել բջջի ներսում: Բջիջների ընդլայնման, աճի և վերարտադրության բոլոր գործառույթներն իրականացվում են բջջի ցիտոպլազմայում: Ցիտոպլազմայի ներսում նյութերը շարժվում են դիֆուզիայի միջոցով՝ որը ֆիզիկական գործընթաց է :
Ցիտոպլազմային օրգանոիդներ

Ցիտոպլազմային օրգանոիդները «փոքր օրգաններ» են, որոնք կախված են բջջի ցիտոպլազմայում: Նրանց յուրաքանչյուր տեսակ ունի որոշակի կառուցվածք և հատուկ դեր բջջի գործառույթում: Ցիտոպլազմային օրգոիդների օրինակներ են՝ միտոքոնդրիոումը, ռիբոսոմները, էնդոպլազմային ցանցը, Գոլջիի ապարատը և լիզոսոմները...
#trending #երիկամներ #բջիջ #կորիզ #ցիտոպլազմա #օրգանորիդներ

Комментарии

Информация по комментариям в разработке