Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն

Описание к видео Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն

🥇🏋‍♂🇦🇲Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

🏋‍♂👏Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում:

🥇🥇Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 140, ապա 145 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը, որի համար Սահակյանը 147 էր պատվիրել և կարող էր ռեկորդ սահմանել, հայ ծանրորդը չի կարողացել հաջող կատարել: Հրում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահել է 170 և 175 կշռող ծանրաձողերն ու անհասանելի դարձել մրցակիցների համար: Երրորդ մոտեցումից Գոռը հրաժարվել է:

🥈🥉Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրիմանը՝ 301 կգ արդյունքով:

🥉🇦🇲🏋‍♀Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:

Комментарии

Информация по комментариям в разработке