Artashes Avetyan - Nairouhi (Armenian song)

Описание к видео Artashes Avetyan - Nairouhi (Armenian song)

Ալեքսեյ Հեքիմյանի «Նաիրուհի» երգն է՝ Արտաշես Ավետյանի կատարմամբ։ Խոսք՝ Քաջիկ Գրիգորյանի։
Երգի խոսքերը՝

Նաիրյանն է քո մեջ լուսաբարբառ խոսում,
Աչքերիցդ է հոգուս առավոտը բացվում,
Հարազատ է այնպես քո դայլայլող լեզուն,
Հայրենի մրգի պես քաղցրությամբ ես լեցուն։

Հայերեն է քո պսակը,
Հայերեն է քո նազանքը,
Քո հմայքն ու կախարդանքը,
Նաիրուհի, իմ սեր, իմ սեր, իմ սեր։
Հայերեն է քո խոստումը,
Հայերեն է քո խնդումը,․
Քեզնով է շեն բախտիս տունը,
Նաիրուհի, իմ սեր։

Քո թովչանքն է գերող սիրտս սիրով լցրել,
Տվել կյանքիս իմաստ ու երազիս՝ ուղի,
Արևովդ եմ ճամփիս մշուշները ցրել,
Սիրել բերքն ու երգը հայրենական հողի։

Комментарии

Информация по комментариям в разработке