#Չամիչ

Описание к видео #Չամիչ

#Չամիչ
3_4 կ/գ խաղող
2_3 լիտր ջուր
1 ճ/գ սոդա
3_4 կաթիլ բուսայուղ

Չամիչ պատրաստելու համար կարելի է օգտագործել ցանկացած խաղող,բայց ամենալավ չամիչը ստացվում է Քիշմիշ տեսակից և անկորիզ տեսակներից։

Ինձ մոտ կորիզով տեսակն է,և ես միշտ եմ պատրաստում կորիզով խաղողից,քանի որ չամիչի կորիզը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։Հրաշալի միջոց է շաքարային դիաբետով հիվանդների համար ։

Չամիչ պատրաստելու համար նախապես լվանալ նախատեսված խաղողը և դնել քամվի։

Կրակին ջուր դնել ՝ 3_4 կ/գ մրգի համար ,2_3 լիտր ջուր։Երբ եռա,ավելացնել 1ճ/գ սոդա և 3_4 կաթիլ բուսայուղ ։
Խաղողը կամ ամբողջական ողկույզով,կամ հատիկները առանձնացնել քամիչի օգնությամբ իջեցնել եռացող սոդայաջրի մեջ, թափպահել մի քանի անգամ,պահել 5_7 րոպե և դնել չորանալու ։

Ողկույզով իջեցնելու դեպքում ,հատիկները առանձնացնել, ավելի լավ է չորանում։

Կարող եք նաև ձեռքի ափի մեջ մի քանի կաթիլ բուսայուղ լցնել, խաղողի հատիկները տրորել ափերով և դնել չորանալու ։
Չորանալու ընթացքը տևում է մինչև մեկ շաբաթ, լավ արևի դեպքում ավելի կարճ։

Եթե ցանցի վրա չորացնեք,արագ կչորանա ։
Չորացնելու ընթացքում ,հաճախ շուռումուռ տալ։
Կարող եք նաև չորացնել ապարատով։
Պահել սառնարանում ։

Комментарии

Информация по комментариям в разработке