Գորիս - Կապան ճանապարհի հանձնումը

Описание к видео Գորիս - Կապան ճանապարհի հանձնումը

Համացանցում տարածված «Հուշագրի» հայերեն թարգմանությունը

Հուշագրի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։

Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։

Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, երաշխավորում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։

Վերջին հոդվածում էլ ասվում է, որ այս հուշագիրը 5 տարով է՝ ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտնում այս դրույթը չերկարաձգելու մտադրության մասին։

Հուշագրի վերջին նախադասությունը․ որպես լրացում՝ նշվում է, որ հայկական կողմը Կաֆան անվանումը փոխարինել է Կապան անվանումով։ Այս փաստաթղթում ամենուրեք օգտագործվում է ոչ թե հայկական Կապան անունը, այլ՝ Կաֆան։

Комментарии

Информация по комментариям в разработке