«Ես»-ը թունավորում է մեր կյանքը» Տեր Մեսրոպ քահանա Արամյան

Описание к видео «Ես»-ը թունավորում է մեր կյանքը» Տեր Մեսրոպ քահանա Արամյան

Տեր Մեսրոպ. «Կործանվելու հավանականությունը մեծ է»
«Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակ եւ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը գտնում է, որ այսօրվա քաղաքական դաշտում լուծումներ չկան եւ իրավիճակը շտկելու համար պետք է ի հայտ գան նոր էլիտաներ, որոնք կփորձեն լուծել առաջնորդության խնդիրը՝ հիմնվելով բարոյական արժեքների վրա:
«Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին, Տեր Մեսրոպն ասել է, որ այսօր Հայաստանի կործանվելու հավանականությունը բավականին մեծ է:
«Մենք խորապես հիվանդ ենք եւ դատելով ախտանիշներից՝ հիվանդության ծանր փուլում ենք գտնվում», - ասել է Տեր Մեսրոպը:

Զրույցի հիմնական թեմաները.
1. 1:04 ինքնաոչնչացման թմբիրից դուրս չգալու պատճառները
2. 2:30 ազգի կառուցումը հարատեւ սինթեզ է
3. 2:00 դարերով այլ մշակույթներում ենթամշակույթ լինելու հետեւանքները
4. 5:05 մեծ լռություն. 600 տարի է, ինչ մտքի խոշոր փայլատակումներ չունենք
5. 7:26 կործանվելու հավանականությունը
6. 8:55 ստեղծել ամուր ներքին միություններ եւ լուծել առաջնորդության խնդիրը
7. 10:40 հարցման մասնակիցների 70%-ը եւ կտրված գլուխները
8. 13:18 սարսափեցնող վերաբերմունքը հայրենիքի եւ հողի նկատմամբ
9. 16:00 մեծամասնության ու փոքրամասնության հարաբերությունները
10. 17:50 երկրի գրավման վտանգը եւ արժեքները վեր հանելու ճանապարհը
11. 19:25 մեր կյանքը թունավորող «ես»-ը
12. 20:10 բոլոր քննարկումների քաղաքականացումը, «Սերժի ժամանակ չխոսելը»
13. 22։09 քաղաքական դաշտում լուծումներ չկան, այնտեղ փակուղի է

Տեր Մեսրոպի հոդվածաշարը կարդացեք այստեղ.
https://mediamax.am/am/authors/12109/
Արարատ թանգարանի օնլայն խանութի հասցեն է. https://shop.araratbrandy.com/hy
©Vem radio. all rights reserved. copyright 2021 #vemradio #ՏերՄեսրոպ #mediamax

Комментарии

Информация по комментариям в разработке