Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու խաղ անցկացրեց. փորձագետ

Описание к видео Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու խաղ անցկացրեց. փորձագետ

Երևանն ու Բաքուն միմյանց են մեղադրում ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

Նախ ադրբեջանական կողմը պնդեց, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը։

«Հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, իսկ հետո նախատեսվում էր շարունակել հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am

Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով

#ազատություն #լուրեր

🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Комментарии

Информация по комментариям в разработке