В.Кикабидзе - Почему (на армянском) Ինչու (Ա.Հեքիմյան - Հ.Սահյան) Վ.Կիկաբիձե

Описание к видео В.Кикабидзе - Почему (на армянском) Ինչու (Ա.Հեքիմյան - Հ.Սահյան) Վ.Կիկաբիձե

Ինչու (Ալեքսեյ Հեքիմյան - Համո Սահյան)
Վախթանգ Կիկաբիձե
Почему - В.Кикабидзе (на армянском)
(Ал.Экимян- А .Сагьян)
ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:

Комментарии

Информация по комментариям в разработке