Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել. Տավուշում սահմանազատումն ավարտելու օրն է

Описание к видео Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել. Տավուշում սահմանազատումն ավարտելու օրն է

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

#Կիրանց #5tv

Չի մարում սահմանազատման դեմ պայքարը Կիրանցում: Բնակիչներին շարունակում է տանջել հարցը՝ ինչ է լինելու գյուղի կամրջի, դպրոցի ու մի քանի տների ճակատագիրը: Այսօր, ըստ ապրիլի 19-ի պայմանավորվածության, պետք է սահմանազատման հանձնաժողովները ստորագրեն Տավուշի սահմանազատված հատվածի մասին արձանագրությունը, բայց հայտնի է, որ Կիրանցի հատվածում 12 կետերից երեքը դեռ չի հստակեցվել: Լուրեր կան, որ սահմանազատման հանձնաժողովները հանդիպում են, բայց դրանք պաշտոնապես չեն հաստատվել: Ավելի քան երեք ժամ է` ուժեղացված հսկողություն է Ազատամուտ-Ղազախ հատվածում: Սահմանազատման գործընթացի ժամանակավոր կասեցումը ավելի է մտահոգում տավուշցիներին: Նրանք կասկածներ ունեն, որ այդպես իշխանությունը ընդամենը փորձում է հանդարտեցնել սահմանազատման դեմ ցույցերից բռնկված հակաիշխանական Սրբազան պայքարը:

Комментарии

Информация по комментариям в разработке