Kyanqe` Kyanqov / Kisabac Lusamutner 26.01.16

Описание к видео Kyanqe` Kyanqov / Kisabac Lusamutner 26.01.16

ԿՅԱՆՔԸ՝ ԿՅԱՆՔՈՎ - Կամո Կարապետյանն ու Հասմիկ Խոսրովյանը 20 տարվա ամուսիններ էին: Սակայն երջանիկ ընտանիքն այդպես էլ չէր համալրվում: Երեխա ունենալու մեծ ցանկությունը ամուսիններին Շիրակի մարզի Կարմրավան գյուղից տարավ Գյումրի: Ի տարբերություն տարիներ շարունակ զավակի մասին երազող Հասմիկի՝ հղիության 5-րդ ամսում գտնվող Արմենուհու համար երեխան սպասված չէր: Եվ 2014-ի սեպտեմբերի 18-ը երջանկություն բերեց ոչ թե նորածնի բիոլոգիական մորը, այլ Կամոյի ու Հասմիկի ընտանիքին: Կարմրավան գյուղի այս փոքրիկ տուն ներխուժած ուրախությունը, սակայն, երկար չտևեց: Երեխայի վաճառքի, չվճարված դոլարների ու հանցավոր համաձայնությունների հետ կապված վարկածները գրավեցին օրինապահ մարմինների ուշադրությունը: 2015-ի հոկտեմբերի 15-ին՝ հերթական հարցաքննությունից հետո կատարվեց անդառնալին. Մելքումով ու Շիրազ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթը խլեց մայր դառնալու երազանքին հասած 40-ամյա Հասմիկի կյանքը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 18:30 ATV-ի եթերում!!!

Комментарии

Информация по комментариям в разработке