Տեսախցիկը արձանագրել է վերամբարձ կռունկի ողբերգական վթարի պահը

Описание к видео Տեսախցիկը արձանագրել է վերամբարձ կռունկի ողբերգական վթարի պահը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն: Դ. Մարտիրոսյանի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչև կողաշրջվելը Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:



Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2022...

Комментарии

Информация по комментариям в разработке