Yeremyan Farm : «Երեմյան Փրոջեքթս»-ի Տաշիրում եզակի անասնապահական համալիրի կառուցման ընթացքը

Описание к видео Yeremyan Farm : «Երեմյան Փրոջեքթս»-ի Տաշիրում եզակի անասնապահական համալիրի կառուցման ընթացքը

«Աշխատանքը սկսվում է երազանքից»․ մենք հավատացինք մեր երազանքի իրականացմանը, հավատացինք մեր թիմի ուժերին և ընդամենը մեկ տարվա ընթացքում` աշխատելով օր ու գիշեր, բոլոր եղանակային պայմաններում, կառուցեցինք տարածաշրջանում առաջին և նմանը չունեցող անասնապահական խոշոր համալիրը։

Տաշիրի անասնապահական այս համալիրի կառուցմամբ «Երեմյան Փրոջեքթս»-ը հերթական բարձր նշաձողն է սահմանում Հայաստանում պարենային անվտանգության, ժամանակակից անասնապահության և որակյալ կաթնամթերքի արտադրության ոլորտներում։

Մենք ևս մեկ՝ մեծ քայլով մոտենում ենք ազգաբնակչության շրջանում անարատ կաթնամթերքի ամենօրյա օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը։ Տաշիրի անասնաֆերմայի գործարկումը նշանակում է, որ մեր թիմը մեծանում է․ մենք ստեղծել ենք շուրջ 120 աշխատատեղ։

Եվ սա դեռ մեր երազանքների իրականացման ճանապարհի սկիզբն է։


Ներդրումային այս խոշոր ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, եւ 32 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տեւել են 14 ամիս։

Комментарии

Информация по комментариям в разработке