Կրակոցներ Վանաձորի կենտրոնական փողոցում․ վիրավոր կա

Описание к видео Կրակոցներ Վանաձորի կենտրոնական փողոցում․ վիրավոր կա

Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից էլ 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, ով գտնվել է շոկային վիճակում։

Ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորի ինքնությունը։

Комментарии

Информация по комментариям в разработке