Մենակությունս

Описание к видео Մենակությունս

Մենակությունս

Կյանքս փոթորկվել, ալեկոծվում է,
Վառվում է ցավս՝ սիրտս ծամելով,
Մենակությունս ինձնից մենակ է՝
Պայքարող հոգուս չզարմացնելով:

Մենակ եմ այստեղ կյանքիս այս քայլին,
Քայլերս շատ էին, խորհուրդներն էլ՝ հին,
Ճանապարհս միշտ անհարթ է եղել,
Ովքեր ինձ հետ էին, մենակ են թողել:

Եվ ես չեմ քնում ու չեմ արթնանում.
Գիշերների հետ կռիվ եմ տալիս,
Ցերեկների հետ անհաշտ ապրելով՝
Ինքս իմ առջև ծնկի եմ գալիս...

Իսկ նա, ով ձեռքս միշտ բռնել գիտեր,
Ցավն էլ կիսում էր իբրև իրական,
Մենակությունս մենակ է թողել.
Դավաճանության կարկառուն վկան...

Ես չեմ զարմանում կյանքի այս խաղից,
Զարմացնում եմ ինձ իմ ուժեղ կամքից,
Թե ինչպես փոխվեց աշխարհս այսպես,
Մենակութունն էլ մնաց ինձ ու քեզ...

Դու էլ նույնը չես, իսկ ես նույն Էդն եմ,
Մտքերս նույնն են, տողերս՝ համառ,
Մենակությունը դատարկություն չէր,
Դա ժամանակ էր խորհելու համար:

Էդ
20.07.2024 @հեղինակային իրավունք

Комментарии

Информация по комментариям в разработке