#33 Կինո Երևան | Մեր թաղը | Վահագն Տեր-Հակոբյան

Описание к видео #33 Կինո Երևան | Մեր թաղը | Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը պատմում է Կինո Երևանի թաղամասի մասին, որտեղ անցել են իր մանկության ու պատանեկության տարիները, և որտեղ իր մոտ առաջացել է հետաքրքրություն դեպի կինոաշխարհ։

Վահագնը պատմում է, որ իրենց փողոցի անվանումն էլ տարիների ընթացքում բազում փոփոխությությունների է ենթարկվել․ սկզբում Գավառական փողոցն էր, ապա՝ Հանրապետության, հետո՝ Լենինի, հետո՝ Ալավերդյան, իսկ ներկայումս՝ Մհեր Մկրտչյանի։
Այդ փողոցում են նկարահանվել խորհրդահայ շրջանի մի շարք նշանավոր ֆիլմեր, որոնցից են «Վերածնունդ», «Տղամարդիկ» և «Հայրիկ» ֆիլմերը։

Թաղամասը Երևանի սրտի ամենակոլորիտային և գեղեցիկ անկյուններից է եղել, բայց ցավոք տարիների ընթացքում շատ փոփոխություններ է կրել՝ մասամբ կորցնելով երբեմնի հմայքը։

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bit.ly/3WwXOE5

#ԿինոԵրևան #ՎահագնՏերՀակոբյան

© Բուն TV
Web: http://boon.am/
Facebook:   / boontvofficial  
Telegram: https://t.me/boon_tv
Instagram:   / boon_tv  
TikTok:   / boon_tv  
LinkedIn:   / boon-tv-official  

Комментарии

Информация по комментариям в разработке