Նարինե Ավագյան...Քեզ, իմ Հայաստան...Կարդում է Գոհար Ավագյանը...

Описание к видео Նարինե Ավագյան...Քեզ, իմ Հայաստան...Կարդում է Գոհար Ավագյանը...

Քեզ, իմ Հայաստան

Քեզապարուր երգս երկինքներիդ մասին
իմ քեզազուրկ օրվան արշալույս է դառնում։
Եվ հավատս անհուն վերադարձի տենչով
վառվռում է նորից հորիզոնը լուսե։
Մոտենում է հեռվից, սրբում աչքս ցողոտ
ճերմակաբույր դեմքդ և օրոր է ասում։
Ես մանում եմ նորից կարոտներից իմ թաց
մի ոսկեհյուս ճամփա դեպի սիրտը քո տաք...
Պաղ մատներիս վրա քո վարսերից ծորող
հայոց քամիների շշուկներն եմ զգում։
Եվ մի ծաղիկ, ահա՝ գիշերափակ մի երգ,
խոստանում է նորից բացվել արշալույսին։

Քեզ հասնելու տենչով որոնում եմ անհագ
պատանության լազուր երկինքները ծանոթ,
և մի փաթիլ կարոտ՝ պոկված ամպից կյանքի,
ապրած արցունքի պես թաթախվում է լճում։
Դաղձահոտ են այնպես մորմոքներս հիմա
ամայության այս չոր սուլոցների ծոցում։
Դու ինձ գրկիր ամուր, իմ ալեհեր մանուկ, և ծիածան աչքիդ ուլունքները բոլոր շաղ տուր հոգուս վրա,
թող ես զգամ նորից ջերմությունը քո տաք,
թող ես դառնամ մոխիր քո խնկահոտ գրկում...

Ն. Ավագյան

Комментарии

Информация по комментариям в разработке