Վանի քաղաքապետը ձերբակալվեց հարցազրույցից հետո

Описание к видео Վանի քաղաքապետը ձերբակալվեց հարցազրույցից հետո

Նաիրի Հոխիկյանի հեղինակած «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը բացառիկ նկարահանումներ է անում Արևմտյան Հայաստանում և ներկայացնում ժամանակակից Թուրքիայի տարածքում այսօր ապրող և ազգային ինքնությունը պահպանող հայերին։

«Հարցազրույց, որից հետո Վանի քաղաքապետը ձերբակալվեց» տեսանյութը ֆիլմաշարի 1-ին մասի (2009-2011թ.) մի հատվածն է՝ ներառելով 2011-ին Վան քաղաքի այն ժամանակվա ղեկավար Բեքիր Քայայի հետ Նաիրի Հոխիկյանի հարցազրույցը։ Դրա ժամանակ Բեքիր Քայան պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և հայտարարել, որ Թուրքիայի արևելյան շրջանները իրավամբ պատկանում են հայերին։ Հարցազրույցի հրապարակումից օրեր անց Բեքիր Քայան ձերբակալվել է։

Комментарии

Информация по комментариям в разработке