Զենքիս փաթաթված աղոթում էի՝ Աստված ջան, խնդրում եմ, չկանգնեցնես այս զենքը․ Կարո Ասատրյան

Описание к видео Զենքիս փաթաթված աղոթում էի՝ Աստված ջան, խնդրում եմ, չկանգնեցնես այս զենքը․ Կարո Ասատրյան

Կարո Ասատրյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Երևանում։ մանկուց երգում է, ունի երաժշտական կրթություն․ 2023-ին ավարտեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի փողային բաժինը՝ շարունակելով շխատել որպես երգիչ։

Կարոն բանակ զորակոչվեց 2019-ի դեկտեմբերի 27-ին։ Ծառայել է Ջրականում, պատերազմի օրերին էլ հիմնականում այդ հատվածում էր, եղել է նաև Հադրութում, Վարանդայում ու Մարտունիում։ Պատերազմից մի դրվագ է վերհիշում․ «Զենքիս փաթաթված աղոթում էի՝ Աստված ջան, խնդրում եմ, ոչ մի վայրկյան չկանգնեցնես այս զենքը ։ Մտածում էի՝ հանկարծ չգա մի պահ, որ իմ զենքը չկրակի»,-ասում է Կարոն։

Բարեբախտաբար նրա զենքը շարունակեց կրակել ու Կարոն ողջ-առողջ վերադարձավ․․․
Պատերազմից հետո երգելուց զատ փորձում է նաև բարեգործական ծրագրերով զբաղվել։ 2022-ից «Հայորդի» նախաձեռնության անդամ է, որը իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր՝ ուղղված զոհվածների ընտանիքներին ու պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։

Комментарии

Информация по комментариям в разработке