ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ԼՈՌԻ HARTAGYUX LORI ARMENIA ♥️💙🧡🇦🇲

Описание к видео ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ԼՈՌԻ HARTAGYUX LORI ARMENIA ♥️💙🧡🇦🇲

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Հետո մտել է Ղարաքիլիսայի գավառի մեջ։ Հետո՝ Լենինականի գավառի։ Գտնվում էր Փամբակի շրջանում։ 1937 թ. Սպիտակի շրջանի գյուղերից էր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Սպիտակից և Գյումրիից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ) Ծաղկաբեր գյուղի վարչական տարածքում։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը/Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ավելի հին աղբյուր դեռևս չկա:

Комментарии

Информация по комментариям в разработке