«Քեզ ինչ ասում ենք, խելոք մնա, որ բարձր թոշակ ստանաս»

Описание к видео «Քեզ ինչ ասում ենք, խելոք մնա, որ բարձր թոշակ ստանաս»

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր հատուկ ընթացակարգով դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագծի քննարկմանը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծի ընդունումն անընդունելի է. «Սրանով դատախազներին, քննիչներին ասում են` քեզ ինչ ասում ենք, խելոք մնա, որ բարձր թոշակ ստանաս։ Մեթոդաբանական առումով սխալ ենք թույլ տվել, քանի որ սա բստրած բան է։ Դատախազներին, քննիչներին պետք է բերենք այն դաշտ, որտեղ գտնվում է հասարակության ճնշող մեծամասնությունը` միջին կենսաթոշակի։ Մանավանդ, այս համակարգում արդյունավետ, համակողմանի աշխատանք չի կատարվում»:

Комментарии

Информация по комментариям в разработке