Արարատի մարզում հարսանեկան արարողությանից հետո բնակիչներն իրենց տները հայտնաբերել են թալանված

Описание к видео Արարատի մարզում հարսանեկան արարողությանից հետո բնակիչներն իրենց տները հայտնաբերել են թալանված

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, գողություներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել է, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանված: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները նոյեմբերի 8-ին, ժամը 17:30 մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում գյուղում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության: Սովորականի նման երեկոյան փակել են տան դռներն ու լուսամուտները և մեկնել են հարսանեկան արարողությանը մասնակցելու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Գողը կամ գողերը տուն են մտել պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելուց հետո: Սենյակներն ամբողջովին տակնուվրա են արել՝ իրենց հետ տանելով 750 եվրո, 50 հազար դրամ: Զգեստապահարանից հափշտակել են ոսկյա զարդեր: Անգամ իրենց սև գործն անելու ժամանակ այլ սենյակներն են տակնուվրա արել՝ հավանաբար մտածելով, որ այնտեղ ել կլինեն գումար, ոսկյա, արծաթյա թանկարժեք իրեր»:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2015/...

Комментарии

Информация по комментариям в разработке