Ո՞վքեր են զինում Ադրբեջանին ու Հայաստանին. զենքի մատակարարման աղբյուրները

Описание к видео Ո՞վքեր են զինում Ադրբեջանին ու Հայաստանին. զենքի մատակարարման աղբյուրները

«Տեղորոշում» նախագծի շրջանակում «Ամերիկայի ձայնը» անդրադառձել է մինչև 44 օրյա պատերազմը և դրանից հետո Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու թեմային՝ հեենվելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի ու փորձագետների գնահատականների վրա:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn
  / amerikayidzayn  

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի զեկույցը ընդգծում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չունեին շոշափելի ռազմա-արդյունաբերական համալիր, երկուսն էլ կախված են եղել արտաքին մատակարարներից՝ սեփական զինանոցը ընդլայնելու և զարգացնելու համար:

Ըստ հետազոտության, եթե 2020 թվականին Հայաստանի ռազմական ոլորտի հատկացումները կազմել են 634 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 2,2 միլիարդ: 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմում էին երկրի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ շուրջ 5․5%-ը: Չնայած տոկոսային առումով այս հարաբերական հավասարությանը, կողմերի՝ զենքի ներմուծման ծավալները խիստ անհամաչափ էին. 2011–2020 թվականներին Ադրբեջանն ավելի քան 8 անգամ շատ սպառազինություն է ներկրել, քան Հայաստանը։

zenq Hayastan arm supply weapon Adrbejan

Комментарии

Информация по комментариям в разработке