Կոնֆետ սիրող էշը, կովի կիթն ու տատ ու պապի կյանքը Ծաթերում

Описание к видео Կոնֆետ սիրող էշը, կովի կիթն ու տատ ու պապի կյանքը Ծաթերում

Ծաթերեցի Ռազմիկ Ղալայանը ծնվել-մեծացել է այդ փոքրիկ գյուղում, կնոջն էլ Ալավերդուց հարս բերել։ Աշխեն տատի հետ գյուղում հող են մշակում, հավ-ճիվ պահում։ Խոզեր ունեն, մի կով ու մի հորթ եւ մի իմաստուն ավանակ, որը ձմեռվա փայտն է ապահովում։ Զավակներն ապրում են գյուղից դուրս, բայց կապը Ծաթերի հետ չեն կտրում։ Հիմա էլ խոզերը մեծացնում են, որ շուտով դրսից ընտանիքի անդամները հյուր են գալու։
Այս հաղորդման ընթացքում կարող եք դիտել իմ՝ ոտքով ճամփորդությունը Ծաթեր, նրանց առօրյան ու գյուղի աշխատանքը։ Երեկոյան կով են կթում, զտում կաթը։
Հաղորդման շարունակությունը կդիտեք առաջիկայում։ Այնտեղ էլ ամուսինները թել պանիր են պատրաստում, Իշխան եփում ու աշխատանքով սկսում լուսաբացը։
‼️Այս հաղորդման հեղինակային իրավունքը պատկանում է Վոլոդյա Հովսեփյանին։ Հաղորդումն ամբողջությամբ կամ հատվածաբար օգտագործելը խստիվ արգելվում է։ Հաղորդումը նկարահանվել է 2024 թվականի օգոստոսի 20-ին Ծաթերում։

Комментарии

Информация по комментариям в разработке