Վերջ մտային հակասություններին. 04.06.2023.

Описание к видео Վերջ մտային հակասություններին. 04.06.2023.

Կատարել նվիրատվություն՝ https://cutt.ly/OBVHqlo

Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝

18 Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։ 19 Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։ 20 Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։
Ա Հովհաննես 5 18-20

20 Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին.
21 Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։
22 Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։
23 Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։
Առակաց 4. 20-23

35 Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց. 36 Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը. 37 Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ 38 Սա առաջին եւ մեծ պատուիրանքը։ 39 Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։ 40 Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։
Մատթեոս 22. 35-40

Комментарии

Информация по комментариям в разработке