Ով է հաղթելու կամ պարտվելու հաջորդ պատերազմում

Описание к видео Ով է հաղթելու կամ պարտվելու հաջորդ պատերազմում

Այս խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց Քրիստոնյա են համարում, բայց չեն ապրում Քրիստոնեական կյանքով։ Նայում ես մարդուն, վզին խաչ ունի, բայց ոչ մի բան քրիստոնեական չի, իրա վրա ոչ մի բան Քրիստոսի նման չի։ Վզին խաչ կա, բայց խոսքերը հեթանոսական են, գործերը հեթանոսական են, մտքերն ու ձգտումները հեթանոսական են, վարքը հեթանոսական է, հագ ու կապն էլ կամ խուժանի պես, կամ էլ հագին համարյա շոր չկա։ Ժողովուրդ ջան եթե դուք Քրիստոնյա էք, ձեզ պետք է Քրիստոսի պես պահեք։ Աստված չի ընդունի այս կեղծավորությունը, որ կա մեր մեջ։ Ասել Քրիստոնյա եմ ու ապրել կռապաշտ, հեթանոս ու ամբարտավան կյանքով, սա հոգևոր պոռնկություն է որի մասին հենց Տերը բազում անգամներ խոսում է Աստվածաշնչում ու հենց այդպիսի բնութագրում է տալիս, թէ դուք ինձ թողեցիք ու գնացիք շնացաք այլ կուռքերի հետ, որոնք ոչ խոսում են, ոչ լսում։, Ու Աստված չի ընդունի դա, այլ հակառակը՝ Աստված հենց միայն դրա համար կարող է վերացնել մեզ եթե եթե կանգ չառնենք ամբարտավան կյանքից ու շարունակենք անաստված ապրելակերպը։

Լավ հիշեք, գալիք պատերազմում ամենաշատը կտանջվեն այն ազգերը, որոնք Աստծո առաջ ամենաամբարտավանը կլինեն, գրում է Նիկոլայ Սերբացին իր Պատերզամ և Աստվածաշունչ գրքում։ Եվ ավելացնում է, որ սպասվող պատերազմում հաղթանակը պայմանավորված կլինի ապաշխարությամբ և Քրիստոսին դառնալու փաստով։ Իսկ եթե ոչ մի Քրիստոնյա ազգ չապաշխարի Քրիստոսին չդարձնի իր հոգու և կյանքի փարոսը, ապա Աստված հաղթանակը կշնորհի ասիական՝ ոչ Քրիստոնյա ազգերին, ինչպես դա մենք տեսել ենք Չինգիզ Խանի ժամանակներից մինչև հիմա։

Ուրեմն դարձեք առ Աստված։ Մեր Տեր Հիսուս Քրսիտոսը Իր ԱՎետարանի միջոցով մարդուն պատգամեց պայքարել սեփական անձի չար ցանկությունների ու չար ձգտումների դեմ, որպեսզի դու դրանով խոչնդոտես այլ պատերազմների առաջացմանը։ Նրանք ովքեր չեն պայքարում սեփական անձի դեմ, նրանք ովքեր չեն պայքարում սեփական կրքերի դեմ, նրանք ովքեր չեն պայքարում սեփական ախտերի ու մեղքերի դեմ, անխուսափելիորեն մարտնչում են Աստծո և իրենց մեձավորների դեմ։ Լավ հիշեք ժողովուրդ ջան, այսպես թէ այնպես Քրիստոսի օրենքը ոտնահարող քրիստոնյաները, ովքեր իրենց համարում են Քրիստոնյա ու ապրում ամբարտավան ու հեթանոս կյանքով մի օր կհայտնվեն պատերազմի թատերաբեմում՝ անկախ նրանից ցանկանում են պատերազմ թէ ոչ։ Նրան նմանվում են այն զավակներին, ովքեր չեն ցանկանում ծեծ ուտել, բայց հենց իրենք են իրենց պատժի պատճառը հանդիսանում։

Ավետարանները կարդացեք ու ճանաչեք Քրիստոս Աստծուն։ Աստվածաշունչը կարդացեք ու Տիրոջ երկյուղն ունեցեք։ Սիրեք Աստծուն ձեր ամբողջ սրտով։ Ամեն մանր ու մեծ որոշումներ կայացնելուց հարցրեք ձեզ թէ դա արդյոք Աստծո կամքո՞վ է, թէ ոչ։ Սիրեք մարդկանց, մի հայհոյեք, աբորտով մի սպանեք ձեր երեխաներին, մի խաբեք ոչ մեկին, մի վերցրեք այն ինչ ձեզ չի պատկանում։ Խնդրեք Աստծուն, որ շնորհ տա ձեզ։ Ամեն օր խնդրեք այդ շնորհը, և ամեն ինչից առաջ փնտրեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը։

Հայ մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի թէ ում ենք հավատում Քրիստոնյա լինելով։ Սա մեր եկեղեցում կոչվում է Հավատո Հանգանակ։ Դա մեր հավատքի սահմանադրությունն է։ Հավանաբար շատերը նույնիսկ Հայր Մերը չգիտեն, ու ոչ էլ Պատարագի են մասնակցում։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, սա պետք է շտկել, սա պետք է ուղղել։ Շատերը խաչ են կրում, բայց հեթանոս ու կռապաշտ կյանք են ապրում աչքի ուլունքի ու նալի հավատալով, բերանը հայհոյելով, միտքը պիղծ, վարքն էլ առանց սիրո։ Քրիստոսը չի հանդուրժի այս կեղծավորությունը։ Սա պետք է անմիջապես ուղղել ու շտկել, քանի դեռ չի եկել հաջորդ պատերազմը։

Комментарии

Информация по комментариям в разработке