Բացահայտում ԱՏԱՆ-ից․ ինքնահռչակ ստախոսը

Описание к видео Բացահայտում ԱՏԱՆ-ից․ ինքնահռչակ ստախոսը

2020-ի 44-օրյա մարտական ակտիվ գործողությունների դադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի շարք դիրքերում դիրքապահ կամավորների անհրաժեշտություն կար։ ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի կազմակերպմամբ այդ գործին կամավորագրվեցին մարդիկ, որոնց մի մասի ճանապարհները, սակայն, հետագայում բաժանվեցին։

Այս տեսանյութում ԱՏԱՆ ՌՀՀԿԻ-ի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը հայտնում է Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի մի շարք ստերի մասին․ վերջինս, իրեն վերագրելով ԱՏԱՆ-ի կազմում ընդգրկված այլոց արարքները (մասնավորաբար՝ սխալմամբ հակառակորդի մոտ հայտնված հովվի և նրա հոտի վերադարձը կազմակերպելը) փառքի դափնիներ է ստացել և վայելել տևական ժամանակ։ Նաև, ԱՏԱՆ-ի անունից դրամահավաք է կազմակերպել՝ Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ յուրացնելով ԱՏԱՆ-ի ձեռբերումները, հետո էլ յուրացնելով նրանց հավաքագրած գումարը։ Մանրամասներն այս ամենի մասին՝ ապացույցներով, նաև այլ բացահայտումներ կարող եք տեսնել այս նյութում։

Комментарии

Информация по комментариям в разработке