Խաղողի վազերի այգեբացը և էտի ձևերը

Описание к видео Խաղողի վազերի այգեբացը և էտի ձևերը

Այգեբացի աշխատանքները սկսում են կատարել, երբ արդեն ցրտերի վտանգն անցել է: Այդ ժամանակաշրջանը սովորաբար համապատասխանում է հյութաշարժի սկսման նախօրյակին: Առաջին հերթին այգեբացի աշխատանքները սկսում են այն վայրերում, որտեղ վազի օրգանները կարող են շուտ տաքանալ: Ուստի այգեբացի աշխատանքները առաջին հերթին կատարում են լանջերում, չոր քարքարոտ հողերում, իսկ այնուհետև խոնավ հողերում և հարթավայրերում: Այգեբացի աշխատանքները կարելի է կատարել և ձեռքով և մեքենայացված: Պետք է կատարել շատ զգուշությամբ՝ նախ վազի վրայից զգուշությամբ հեռացնել հողը, վազը բարձրացնել և այդ հողը լցնել վազերի միջշարային տարածություններ: Այս աշխատանքը պետք է կատարել շատ զգուշությամբ, որպեսզի վազերի թևերն ու ենթաթևերը կամ առանձին մատերը չմնան հողի տակ: Նաև պետք է ուշադիր լինել խուսափելու համար գործիքներից վազի մատերի, աչքերի, վնասվելուց: Վազերի գլխավոր արմատների զարգացմանը նպաստելու համար պետք է կատարել մակերեսային արմատների հեռացում: Դրա համար վազերի բունը պետք է բացել 10-15սմ խորությամբ, որպեսզի հեշտանան հետագայում մակերեսային արմատների հեռացման աշխատանքները: Այգեբացի աշխատանքները պետք է ավարտել սեղմ ժամկետներում:

Комментарии

Информация по комментариям в разработке