Անասնապահությունը Սև լճի տարածքում՝ ադրբեջանցիների դիմաց

Описание к видео Անասնապահությունը Սև լճի տարածքում՝ ադրբեջանցիների դիմաց

Սյունիքի մարզի Ակները Սև լճին ամենամոտ գյուղերից է։ Տեղացիները դեպի լիճ տանող տեղանքը «Ակների սար» են կոչում: Մինչև 44-օրյա պատրազմը այն ակներցիների ապրուստի ու հանգստի հանգրվանն էր: Պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային խնդիրների պայմաններում ոչ բոլորն էին պատրաստ մի կողմ դնել վախը, սար բարձրանալ, վրան խփել ու օրերով, երբեմն էլ՝ ամիսներով մնալ այնտեղ: Ակներցի Անահիտ Ամարյանն այս ամառ համագյուղացիների հետ մի քանի անգամ սարում եղավ ու վավերագրեց փոխված իրավիճակը, երբ նախկին 50 վրանի փոխարեն առավելագույնը 10 վրան կարելի էր հանդիպել: 2022-ի սեպտեմբերի պատերազմից հետո իրավիճակն էլ ավելի ռիսկային է: Ամռանը նկարահանված այս ֆիլմն արդեն անցյալի պատմություն ու հիշողություն է ակներցիների համար:

Այս վիդեո պատմությունն արտադրել է «Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ-ն, հեղինակ ՝ Անահիտ Ամարյան:

Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am

Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով

🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Комментарии

Информация по комментариям в разработке