Արթուր Ութմազյան (հուշ-երեկո՝ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին)

Описание к видео Արթուր Ութմազյան (հուշ-երեկո՝ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին)

Ես եկել էի, որ այստեղ լռեմ,
Ես եկել էի, որ չոքեմ ծունկի,
Քարանամ այստեղ առանց արցունքի,
Յետոյ իմ փոքրիկ հողը հեռանամ,
Գլուխըս դնեմ նրա քարերին
Ու թէ լամ՝ այնտեղ,
Մորմոքամ այնտեղ...
Եւ սակայն ինքս էլ չիմացայ՝ ինչպէս
Շուրթերըս դիպան աղի տաք համին...

Ա՜խ, ոսկորները...
Տէր-Զօրի քամին
Մանկան ոստորից սրինգ էր սարքել
Եւ արշալոյսի խաղաղութեան մէջ
Սուլում էր մահուան անմահ նուագներ:
Սրինգն էր սուլում
Ու տեսիլներ էր կախում լազուրում:
Պատառոտւում էր պատանքն աւազի,
Աւազի տակից ելնում էր, ծփում
Մի խարտեաշ մանկան գանգուր մի ալիք...

Комментарии

Информация по комментариям в разработке