Parav Yars~Gusan Igit/piano cover Vard Grig

Описание к видео Parav Yars~Gusan Igit/piano cover Vard Grig

Թեկուզ ամբողջ աշխարհը ինձ նվիրեն,

Ինձ համար իմ սիրած յարը թանկ է շատ,
Ոտքից գլուխ պճրանքներով զարդարեն,
Ինձ համար իմ պառավ յարը թանկ է շատ,
Ոտքից գլուխ պճրանքներով զարդարեն,
Ինձ համար իմ պառավ յարը թանկ է շատ:


Ես ուրիշից կոկոն վարդեր չեմ ուզում,
Նրա միջի փշոտ վարդը չեմ ուզում,
Քամուն բերած ձյունի հալքը չեմ ուզում,
Ինձ համար իմ պառավ յարը թանկ է շատ,
Քամուն բերած ձյունի հալքը չեմ ուզում,
Ինձ համար իմ պառավ յարը թանկ է շատ:

Ինձ համար իմ փոքրիկ այգին հերիք է,
Նրա միջի փշոտ վարդը հերիք է,
Ախ իմ յարը վարդաշաղի շողիկ է,
Ինձ համար իմ սիրած յարը թանկ է շատ,
Ախ իմ յարը վարդաշաղի շողիկ է,
Ինձ համար իմ սիրած յարը թանկ է շատ,
Ինձ համար իմ սիրած յարը թանկ է շատ:

ԻԳԻԹ (Գեղամ Մարտիրոսի Մարտիրոսյան) 1908-1996թթ.:

Ծնվել է Լենինականում, Գյումրի առաջին ուսուցիչը եղել է հայրը` սազահար և երգիչ Մարտիրոսը, իսկ պապը հայտնի աշուղ Մալուլն էր: Նրանց տունը հաճախակի հյուր էր գալիս հռչակավոր աշուղ Ջիվանին: Այդ տարիներին համաճարակ է բռնկվում, և վախճանվում է հայրը, իսկ մայրը երեք որբերի հետ տեղափոխվում է Թբիլիսի: Շուտով ի հայտ է գալիս նրա մոտ դերասանական տաղանդ, որը չի վրիպում նշանավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանի աչքից: Գեղամին հրավիրում է աշխատելու Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում (մինչև 1945թ.): 1937-ից Իգիթին ճանաչում էին որպես աշուղ: Նա մասնակցել է ժողովրդական ստուգատեսներին, ուներ իր անսամբլը և շրջագայում էր ոչ միայն Շիրակում, այլև` ողջ հանրապետությունում: Մինչև մահ ապրում և ստեղծագործում էր հայրենի քաղաքում: 1968թվականին հրատարակվում է “Շիրակն իմ մուսան” երգերի ժողավածուն:
Նվագել է քյամանչա:
Հայտնի երգերից են` «Սայաթ-Նովա», «Իմ Երևան», «Հայրենիքիս», «Պառավ յարս», «Ետ արի, թառլանս», «Համիդ մատաղ»:

Комментарии

Информация по комментариям в разработке